- 2011թ. մարտ - բարեկարգվել, կանաչապատվել, ծաղկապատվել և ասֆալտապատվել է թիվ 13 պոլիկլինիկայի հարակից տարածքը: Կատարվել է սև, ժանգոտված մետաղական ցանկապատի յուղաներկով ներկում:
- 2011թ. հունիս - հիմնանորոգվել են վիրաբուժական և ուռոլոգիական կաբինետները, կահավորվել նորաոճ գույքով: Տեղադրվել են մետաղապլաստե դռներ, սալիկապատվել է հատակը, վիրակապարանի հատակը պատվել է վինիլային ծածկով, կատարվել է պատերի լատեքսային ներկապատում:
- 2011թ. հոկտեմբեր –լաբորատորիան հագեցվել է ժամանակակից թվային բիոքիմիական անալիզատորով:
- 2011թ. նոյեմբեր, դեկտեմբեր – մատենավարման բաժնի ապակեծածկ մասի, առաջին հարկում տեղակայված թոքային և կանանց կոնսուլտացիայի բաժանմունքների մուտքի, պոլիկլինիկայի գլխավոր մուտքի և առաջին հարկի աստիճանահարթակի, երեք հարկերում տեղակայված սանհանգույցների դռները փոխարինվել են մետաղապլաստե դռներով:
- 2011թ. դեկտեմբեր – ապամոնտաժվել են 1-ին հարկի միջանցքի գունավոր ապակեպատ /մոտ 40 տարվա վաղեմության/ կախովի առաստաղները, նորոգվել, լատեքսային ներկով են պատվել պատերը, հղկվել է ստորին քարածածկ հատվածը, տեղադրվել են ցերեկային լույսեր:
- 2012թ. մարտ, հոկտեմբեր – հիմնանորոգվել են կանանց կոնսուլտացիայի 5 գինեկոլոգիական կաբինետներն ու նախասրահը, կահավորվել ինտերիերին համապատասխան նորաոճ գույքով: Տեղադրվել են մետաղապլաստե դռներ, հատակը սալիկապատվել է, պատվել վինիլային ծածկով, սենյակների հատակը լամինապատվել է, պատերը՝ սալիկապատվել, իրականացվել են լատեքսային ներկապատման աշխատանքներ:
- 2012թ. հուլիս – ատամնաբուժական կաբինետը վերազինվել է նոր ատամնաբուժական համակառույցով, լազերային պլոմբային ապարատով:
- 2012թ. օգոստոս – հիմնանորոգվել է կենտրոնացված հականեխման կաբինետը, վերանորոգվել բակում տեղադրված փոքր շինությունը՝ նախատեսված թափոնների պահեստավորման համար:
- 2012թ. հունիս, սեպտեմբեր – քաղաքապետարանի կողմից առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց սպասարկելու համար կառուցվել է թեքահարթակ, նույն նպատակով գլխավոր մուտքի հարևանությամբ կատարվել է սենյակի մետաղապլաստե վիտրաժով մոնտաժում:
- 2012թ. օգոստոս – պոլիկլինիկայի հարակից կանաչապատ տարածքում կառուցվել է քարապարտեզ:
- 2012թ. նոյեմբեր, դեկտեմբեր – 2-րդ հարկի որոշ կաբինետների /թվով 8/ դռները փոխարինվել են մետաղապլաստե դռներով, ապամոնտաժվել են գունավոր ապակեպատ, կախովի առաստաղները, նորոգվել և լատեքսային ներկով են պատվել պատերը, հղկվել է ստորին քարածածկ հատվածը, տեղադրվել են ցերեկային լույսեր, վերանորոգումից հետո սպասասրահներում տեղադրվել են նորաոճ, գունավոր աթոռներ, մետաղական բազկաթոռներ:
- 2012թ. նոյեմբեր – շրջակա ծառերի էտում, ծառատունկ:
- 2013թ. հունվար –ադմիստրատիվ թևում հիմնանորոգվել են դրամարկղի, հաշվապահության կաբինետները:
- 2013թ. մայիս – քաղաքապետարանի կողմից պոլիկլինիկային տրամադրվել է նոր, բազմաֆունկցիոնալ ժամանակակից շարժական սոնոգրաֆիայի ապարատ:
- 2013թ. հունիս – ներքին հեռախոսակապի և տեսախցիկների մոնտաժում:
- 2013թ. հուլիս – 2-րդ հարկի որոշ դռներ, այդ թվում նաև տնօրենի ընդունարանի, աշխատասենյակի դռները, փոխարինվել են նորաոճ դռներով:
- 2013թ. օգոստոս – վերանորոգվել են տնօրենի ընդունարանն ու աշխատասենյակը:
Պլանավորվում են 3-րդ հարկի միջանցքի և մանկության փոխտնօրենի կաբինետի վերանորոգման աշխատանքները:
Комментариев нет:
Отправить комментарий